Սերդարն ու Վիանին չեն խաղա «Հատիսի» կազմում22 դեկտեմբերի 2009 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է «Հատիս» բասկետբոլի ակումբի պաշտոնական կայքէջը, ակումբի կազմում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ: Ձմեռային արձակուրդներից հետո երեւանյան ակումբի կազմում հանդես չեն գա լեգիոներները ԱՄՆ-ից ու Խորվաթիայից` Ջուլիան Վիանին ու Իվա Սերդարը: Երկու բասկետբոլիստուհիների պայմանագրերն ակումբի հետ ավարտվել են: Այժմ «Հատիսի» ղեկավարությունը նրանց փոխարինողների է որոնում: Դեկտեմբերի 17-ին «Հատիսը» վերջին հանդիպումն անցկացրեց 2009-2010թթ. Եվրոպայի գավաթի մրցաշարի ընտրական փուլում, խաղալով թուրքական «Բեշիկթաշի» դեմ, եւ հաղթեց 78:74 հաշվով: Իր առաջին խաղը 2010 թ. «Հատիսը» կանցկացնի եզրափակչի 1/16-ում ՌԴ «Նադեժդայի» հետ: Խաղը տեղի կունենա հունվարի 7-ին Երեւանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |