Իրանում հուղարկավորությունը վեր է ածվել բողոքի ցույցի22 դեկտեմբերի 2009 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Այլախոհ հոգեւորական այաթոլա Հոսեյն Ալի Մոնտազերիի հուղարկավորության արարողությունը Իրանի Կում քաղաքում երկուշաբթի օրը վեր էր ածվել ընդդիմության միտինգի, որի մասնակիցները բղավում էին` մա'հ բռնապետին: Իշխանությունները փորձում էին վերջ տալ այդ ամենին, բայց անարդյունք, գրում է The Financial Times:Այաթոլա Հոսեյն Ալի Մոնտազերիի հուղարկավորությանը, տարբեր աղբյուրների հաշվարկներով, մասնակցել են տասնյակ կամ հարյուր հազարավոր մարդիկ: Մի շարք հաղորդագրություններ են ստացվում ընդդիմության եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների մասին: Երկուշաբթի ուշ երեկոյան ինտերնետային ցանցում տեղեկատվություն եղավ այն մասին, որ Մոնտազերիի մոտավորապես երկու հազար ընդդիմախոսներ փորձել են խափանել հուղարկավորության արարողությունը: Վերջին տարիներին Մոնտազերին գրավում էր հուսալի դիրք, որը հնարավորություն էր տալիս նրան քննադատելու ղեկավարների բռնապետությունը` խուսափելով խիստ պատժից: Հիմա արդեն ընդդիմությունը չունի այդպիսի դեմք: «Մոնտազերիի ազատությանը նվիրվածությունն ու նրա քաղաքական համարձակությունը արտառոց էին. նրա մահը վակուում է ստեղծում, որը դժվար է լցնել», - հայտարարել է հոգեւորական եւ բարեփոխումների կողմնակից Աբուլֆազ Մուսավիան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |