ԱԱԽ քարտուղար. ՕԱՀՈՒ ստեղծումը կարեւոր ռազմաքաղաքական նշանակություն ունի ՀՀ համար

PanARMENIAN.Net - «Ազգային անվտանգության խորհրդի այսօրվա նիստում ՀՀ նախագահը ներկայացրեց Ղազախստանում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի արդյունքները»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հաղորդեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:



Բաղդասարյանի խոսքով, ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովում քննարկվել են ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը (ՕԱՀՈՒ) ժամանակակից տեխնիկայով զինելու հարցերը: «ՕԱՀՈՒ ստեղծումը կարեւոր ռազմաքաղաքական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ օպերատիվ արձագանքման ուժերը կարող են օգտագործվել ՀԱՊԿ անդամ երկրներից որեւէ մեկի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում»,- նկատեց ԱԱԽ քարտուղարը:



Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Ղազախստանում կայացած գագաթաժողովում քննարկվել է նաեւ Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում ստեղծված հատուկ ստաբիլիզացված հիմնադրամի հարցը: «Խոսքը $10 մլրդ չափով հիմնադրամի մասին է, որն ուղղվելու է եվրասիական տարածքում տնտեսական, քաղաքական համագործակցության խթանմանը եւ աջակցելու է զանազան ներդրումային ծրագրերի իրականացմանը: Հիմնադրամի միջոցները կհատկացվեն հակաճգնաժամային ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խորացման համար»,- նկատեց Բաղդասարյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---