Բրյուսելում Հայաստանի դեսպանությունը Բելգիայի հայ արվեստագետների համար միջոցառում է կազմակերպել22 դեկտեմբերի 2009 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Հայաստանի դեսպանությունն ընդունելություն կազմակերպեց Բելգիայի 50 հայ արվեստագետների պատվին: Միջոցառման նպատակն էր հնարավորություն ստեղծել ՀՀ դեսպանություն այցելած ինչպես արդեն ճանաչում ունեցող, այնպես էլ ստեղծագործական առաջին քայլերն անող բելգիաբնակ հայ նկարիչների, երաժիշտների, գրողների եւ գոբելենագործների համար` միմյանց ծանոթանալու, դեսպանության միջոցով Հայաստանի հետ կապն ամրապնդելու եւ համատեղ միջոցառումներ կազմակերպելու համար:Ինչպես հաղորդում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, ողջունելով հայ արվեստագետներին` ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը նշեց, որ հայ արվեստագետների արձագանքը դեսպանության հրավերին ցույց է տալիս այն առկա ներուժը, որը լավագույնս պետք է ծառայի Հայաստանը եւ հայ մշակույթը Եվրոպայի մայրաքաղաքում ներկայացնելու պատասխանատու գործին: Առկա ներուժի ինքնակազմակերպումը կարժանանա դեսպանության ամենայն աջակցությանը եւ կհանդիսանա համազգային նպատակները միասնաբար իրականացնելու կարեւոր քայլ: Ներկաներին ողջունեց նաեւ Բրյուսելի հայկական հովվապետ Զատիկ վարդապետը: Բարձր գնահատելով ՀՀ դեսպանի նախաձեռնությունը, նա կարեւորեց հայ համայնքի եւ դեսպանության համագործակցությունը արտերկրում հայկական մշակութային արժեքների լավագույնս ներկայացնելու նպատակով:Միջոցառման անակնկալը Բրյուսելի գեղեցկության 2009թ. մրցույթի հաղթող, հայազգի Գոհար Ավետիսյանի մասնակցությունն էր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |