Հայաստանի դեսպանությունների եւ հյուպատոսական հաստատությունների գործունեությունը կկանոնակարգվի22 դեկտեմբերի 2009 - 19:52 AMT PanARMENIAN.Net - «Ազգային անվտանգության խորհրդի այսօրվա նիստում քննարկվեցին Հայաստանի դեսպանությունների եւ հյուպատոսական հաստատությունների գործունեության ուղղություններին վերաբերող չորս փաստաթղթեր»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հաղորդեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Բաղդասարյանի խոսքով, փաստաթղթերը վերաբերում են դեսպանությունների եւ հյուպատոսական հաստատությունների գործունեության ծրագրավորմանը: «Այդ փաստաթղթերի ընդունմամբ Հայաստանում առաջին անգամ դեսպանությունների եւ հյուպատոսական հաստատությունների գործունեությունը կկանոնակարգվի: ԱԱԽ համաձայնությունից հետո այդ փաստաթղթերը հաստատման համար կներկայացվեն ՀՀ նախագահին»,- նկատեց ԱԱԽ քարտուղարը: Նա հաղորդեց նաեւ, որ այսուհետ Հայաստանի դեսպանություններն ու հյուպատոսական հաստատությունները գործունեության տարեկան ծրագրեր կունենան: «Յուրաքանչյուր տարվա արդյունքներով ԱԱԽ-ում կկայանան նաեւ քննարկումներ, որտեղ կներկայացվեն Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները եւ ՀՀ ԱԳ նախարարության կատարած աշխատանքը»,- նկատեց Բաղդասարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |