2009-ից Հայաստանի Կրթության նախարարությունը սկսել է պատրաստվել 2011թ. կրթական ճգնաժամին

PanARMENIAN.Net - «2009-ից մենք սկսել էինք պատրաստվել 2011թ. կրթական ճգնաժամին: Քանի որ մենք գրեթե շրջանավարտ չենք ունենալու 2011-ին, բուհերում զանազան ամբիոնների պահպանման խնդիր կառաջանա»,- դեկտեմբերի 22-ին կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:



Նրա խոսքով, 2012-ին ավելի շատ շրջանավարտներ են լինելու, եւ համապատասխանաբար բուհերում տեղերի քանակի առաջացման անհրաժեշտություն առաջ կգա:



«Բուհերը պետք է տնտեսման սկզբունքով աշխատեն այդ ուղղությամբ եւ 2012-ին կարողանան շրջանավարտների մեծ հոսք ընդունել: Մենք բոլորս պետք է հաղորդակցվելով գործենք եւ պատրաստ լինենք, որպեսզի կարողանանք հաղթահարել անցումային շրջանը կրթության ոլորտում բարեփոխումների վերջնական ընդունման ու իրականացման համար»,- ասաց Արմեն Աշոտյանը:



Նա ընդգծեց նաեւ, որ պետական ատեստացիայի համակարգում պետք է հսկողության ավելի խիստ մեխանիզմ գործի եւ ծնողներին կոչ արեց չհավատալ այն խոստումներին, որ իրենց երեխաներն անօրինական կերպով անցնելով բարձր դասարան ժամանակից շուտ կավարտեն դպրոցը: «Դա անօրինական է եւ անհնար է: Մենք նման 3 դեպք ենք հայտնաբերել ու կանխել»,- ավելացրեց Արմեն Աշոտյանը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---