Հայաստանի մարզական պարբերականներն իրենց պարգեւներն են հանձնել 2009թ. լավագույն թիմերին եւ ֆուտբոլիստներին22 դեկտեմբերի 2009 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարգեւատրել է ֆուտբոլիստներին: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին: «Հուսով ենք, որ 2010 թվականն առավել հաջող կլինի: Մաղթում եմ, որ մեր թիմերը լավ հանդես գան եվրոպական մրցաշարերում եւ ուրախացնեն մեր երկրպագուներին»,-ասել է Հայրապետյանը: Իրենց պարգեւները ֆուտբոլային թիմերին եւ առանձին ֆուտբոլիստներին հանձնեցին նաեւ մարզական պարբերականները: Մասնավորապես, Դավիթ Մանոյանը «Փյունիկից» դարձավ «Ամենախոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստ» եւ «Տարվա հայտնություն» անվանակարգերի հաղթողը, տարվա լավագույն մրցավար է ճանաչվել Վարդան Մինասյանը («Փյունիկ»): «Ամենաքննարկվողն ու պահանջվածը» անվանակարգում հաղթող է դարձել մրցավար Արարատ Ճաղարյանը: «FAF» ֆան-շարժումը պարգեւատրել է ՀՀ հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանին լավ խաղի համար: «FAF-ի 110 անդամներ մասնակցել են քվեարկությանը եւ պայքարն ընթանում էր Լեւոն Պաչաջյանի եւ Մխիթարյանի միջեւ: Սակայն հաղթեց Հենրիկը, քանի որ նա միշտ հարգալից է վերաբերվել իր երկրպագուներին»,-ասել է FAF-ի հիմնադիրներից մեկը` Էդգար Պետրոսյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |