ԱԱԽ-ի քարտուղարը դրական է գնահատել ԱԱԽ-ի 2009 թ-ն կատարված աշխատանքը22 դեկտեմբերի 2009 - 20:38 AMT PanARMENIAN.Net - 2009 թ-ն ՀՀ ԱԱԽ-ը գումարել է ութ նիստ, որոնց ժամանակ քննարկվել են ՀՀ արտաքին եւ ներքին անվտանգության կարեւորագույն հարցերը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը:Բաղդասարյանի խոսքերով, ԱԱԽ-ի որոշման արդյունքում ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել զորակոչի բարելավման գործընթացի մասին: Նա նաեւ նշել է, որ 2009 թ-ի ընթացքում քննարկվել եւ հավանություն է ստացել 2009-2012 թթ. ՀՀ ազգային ծրագիրը, որը հետագայում ստորագրվել ՀՀ նախագահի կողմից: Բաղդասարյանը ընդգծել է, որ Հայաստանի ԱԱԽ-մ արտաքին անվտանգության եւ արտաքին քաղաքականության խնդիրների ենթատեքստում քննարկվել են Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման հեռանկարները, ՀԱՊԿ-ի շրջանակներում արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման որոշումը, Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ եւ Հայաստան-ԵՄ փոխգործողությունների ծրագրերը: Ամփոփելով արդյունքները, Բաղդասարյանը դրական է գնահատել ԱԱԽ-ի 2009 թ-ն կատարված աշխատանքը: «Կարեւոր ձեռք բերում էր նաեւ այն էր, որ 2009 թ-ն ձեւավորվեց ԱԱԽ-ի աշխատակազմը, որտեղ մինչեւ այդ աշխատում էին ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցները», - նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |