Հրանտ Դինքի առաջին գրքի` «Երկու մոտ ժողովուրդներ, երկու հեռու դրացիներ», շնորհանդեսը տեղի ունեցավ Երեւանում23 դեկտեմբերի 2009 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Երեւանում տեղի ունեցավ հայ-թուրքական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի առաջին գրքի շնորհանդեսը: «Հայաստանում Հրանտ Դինքին չգիտեն, գիտեն միայն նրա ողբերգական մահվան մասին: Այս գիրքը հնարավորություն կտա մարդկանց ճանաչել նրան ոչ միայն որպես մարդու, այլեւ որպես լրագրող, հրապարակախոս, ինչպես նաեւ ուսումնասիրել նրա մտքերը հայ-թուրքական հարաբերությունների մասին», - դեկտեմբերի 23-ին շնորհանդեսի ժամանակ ասաց թուրքագետ, գրքի թարգմանիչ Մկրտիչ Սոմունջյանը: Թուրքիայում գիրքը լույս է տեսել 2008 թ. եւ Մկրտիչ Սոմունջյանի ջանքերի շնորհիվ այն թարգմանվեց հայերեն ու Հայաստանում կազմակերպվեց շնորհանդեսը: «Ես երկար էի փնտրում այս գիրքը, բայց անարդյունք: Եվ միանգամայն պատահականորեն գրախանութներից մեկում հանդիպեցի Հրանտ Դինքի եղբորը` Երվանդին, նա էլ ինձ օգնեց Հայաստանում գիրքը հրատարակել», - պատմեց Մ. Սոմունջյանը: Չնայած որ գիրքը գրվել է դեռեւս 2003-2004 թթ., երբ հայ-թուրքական հարաբերություններն այսքան գործուն չէին, սակայն գրքի յուրաքանչյուր տողը արտահայտում է այսօրվա իրադարձությունները, նշում էին փորձագետները: Այս թարգմանությունը «Երկու մոտ ժողովուրդներ, երկու հեռու դրացիներ» գրքի առաջին մասն է: Երկրորդ մասը հրատարակվել է մոտավորապես երկու ամիս առաջ` Թուրքիայում: Հայաստանում գրքի վաճառքից ստացած հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով` գումարը կտրվի Հայաստանի մանկատներին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |