Հունվարի 15-ին Երեւանում կկայանա հայ-ռուսական նորարարական կենտրոնի բացումը

PanARMENIAN.Net - Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում 2010թ. հունվարի 15-ին Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի մասնակցությամբ Երեւանում կկայանա հայ-ռուսական նորարարական կենտրոնի բացումը, դեկտեմբերի 23-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդեց ՀՀ Կրթության նախարարության գիտության գծով պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:



Նրա խոսքով, Կենտրոնը զբաղվելու է գիտության ու առաջատար տեխնոլոգիաների ոլորտում նորարարություններ պարունակող ծրագրերի ֆինանսավորմամբ:



«Երեւանյան կենտրոնի բացումն առաջընթացային նախագիծ է, եւ ծրագրվում է նման կենտրոնների բացումը Քիշնեւում, Աստանայում ու Բեռլինում: Երեւանյան կենտրոնը գտնվելու է Մոսկվայի Տանը եւ գործելու է համաֆինանսավորման սկզբունքներով, սակայն ենթադրվում է, որ Ռուսաստանը լուրջ ներդրումներ կկատարի այդ կենտրոններում»,- նշեց Սամվել Հարությունյանը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---