Ապրիլը ցույց կտա` արդյոք Թուրքիան Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման մասին ցանկությունը ազնվորե՞ն էր հայտնում23 դեկտեմբերի 2009 - 17:55 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. մարտ-ապրիլ ամիսներին հայտնի կդառնա` Թուրքիան այս ամբողջ ժամանակ կեղծում էր, թե՞ իսկապես ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալեքսանդր Մարկարովը: «Եթե Թուրքիան փորձի ձգձգել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման գործընթացը, ապա Հայաստանը կարող է օգտվել միջազգային իրավունքով իրեն տրված հնարավորությունից եւ հայտարարել, որ Թուրքիան չի հետեւում գործընթացի պայմանավորվածությանը եւ կարող է բանակցությունները դադարեցնել», - ասել է քաղաքագետը: Կանխատեսելով 2010 թ. սկզբին քաղաքական ակտիվություն, Ալեքսանդր Մարկարովը հայտարարել է, որ այդ ակտիվությունը պայմանավորված է լինելու արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ եւ դրան հետեւող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկումներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |