Էլինա Դանիելյանն ու Նելլի Աղինյանը մասնակցում են Հոլանդիայում ընթացող շախմատի փառատոնին

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Նելլի Աղինյանը մասնակցում են հոլանդական Գրոնինգեն քաղաքում ընթացող շախմատի փառատոնին: Փառատոնին, հայ շախմատիստուհիներից բացի, մասնակցում են եւս 68 շախմատիստներ տարբեր երկրներից:



Արդեն ավարտվել են առաջին երկու տուրերը: Այդ տուրերից հետո Դանիելյանն ու Աղինյանը մեկական միավոր են վաստակել: Էլինա Դանիելյանը 21-րդ տեղում է, իսկ Աղինյանը` 26-րդ:



Մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում են 9 շախմատիստուհիներ:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---