2010 թվականին կմշակվի հայագիտության զարգացման 5-ամյա ծրագիրը23 դեկտեմբերի 2009 - 18:56 AMT PanARMENIAN.Net - «Մենք հասել ենք ընթացիկ տարվա բոլոր նպատակներին, չնայած ճգնաժամին: Նախատեսված նախագծերի ֆինանսավորումը հիմնականում իրականացվում էր դրամաշնորհների միջոցով: 1994-2009թթ. ստացված դարամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 180 մլն դոլար»,-դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ կրթության նախարարությանը կից Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Ըստ նրա, 2009թ. իրականացված ծրագրերի թվում կարելի է առանձնացնել 3 միջոցառում, որոնք ուղղված էին գիտության «երիտասարդացմանը»` երիտասարդական դպրոցների ացնկացում, միջոցների հատկացում գիտաշխատողներն միջազգային գիտաժողողվներին մասնակցելու համար, դրամաշնորհների ստացման մրցույթների անցկացում: «Ընթացիկ տարում կոմիտեն ֆինանսավորել է 41 գիտական գործուղում (20 մլն դրամ), 20 գիտաժողով (10 մլն դրամ), 4 ամառային դպրոցներին հատկացվել է 7 մլն դրամ: Բացի այդ, անց են կացվել կլոր սեղաններ, քննարկումներ, սեմինարներ` պետպաշտոնյաների եւ գիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասել է Ս.Հարությունյանը: Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերին, ապա Հարությունյանը նշել է, որ կոմիտեն համագործակցում է Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS), Միջազգայիօն գիտատեխնիկական կենտրոնի, ԵՄ-ի «Սեւծովյան համագործակցություն» (BSI) ծրագրի, Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի (JINR) հետ: «2010թ. մենք մտադիր ենք համագործակցության վերաբերյալ պայմանագրեր ստորագրել ՌԴ-ի, Բելառուսի եւ Գերմանիայի հետ: Մտադիր ենք նաեւ հայտարարել հանրապետական դրամաշնորհային մրցույթներ, որոնց կարող են մասնակցել նաեւ ԼՂՀ ներկայացուցիչները: Կարեւոր է նաեւ ծրագրերի ամրապնդումն ու ընդլայնումը «Սեւծովյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում, հայագիտության զարգացման 5-ամյա ծրագիրը»,-ասել է ՀՀ կրթության նախարարությանը կից Գիտության պետական կոմիտեի նախագահը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |