Երեւանում տեղի կունենա Համաշխարհային բժիշկների նվագախմբի համերգը

PanARMENIAN.Net - 2010 թ-ի հունվարի 17-ն Արամ Խաչատուրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա Համաշխարհային բժիշկների նվագախմբի համերգը: Համերգը կազմակերպվել է ՀՀ մշակույթի եւ առողջապահության նախարարությունների, եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից:



Համերգում կմասնակցեն ավելի քան 100 բժիշկ-երաժիշտ Անգլիայից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Լեհաստանից, Շվեցարիայից եւ այլ երկրներից:



Համերգի հատուկ հյուրերը կլինեն հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատուրյանը եւ դիրիժոր Ստեֆան Վիլլիհը:



Համերգի հասույթը կփոխանցվի «Սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների փրկության» հասարակական կազմակերպությանը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---