Քեմալականները փորձում են ուժեղացնել իրենց ռազմական ազդեցությունն Ադրբեջանում23 դեկտեմբերի 2009 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Վերջերս քեմալականները Թուրքիայի արտաքին քաղաքականության եւ Հայ-թուրքական արձանագրությունների չհամաձայնեցված կետերի պատճառով բավական ագրեսիվ վարքագիծ են որդեգրել, հատկապես, այդ հարցում Գյուլի-Էրդողանի վարած քաղաքականության դեմ: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նոր պահպանողական շարժման նախագահ Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով, քեմալականներն ակտիվորեն խոչընդոտում են իսլամիստների քաղաքականությանն ու ծրագրերին: «Վերջին ամսում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել Ադրբեջանի ռազմական գերատեսչություններում»,-ասել է Աբրահամյանը` նշելով, որ մի շարք թուրք սպաներ Ադրբեջանում բավական լուրջ պաշտոններ զբաղեցրին: Ըստ նրա, դրանով իսկ քեմալականները հետապնդում են հետեւյալ նպատակները` ուժեղացնել իրենց ռազմական ազդեցությունն Ադրբեջանում եւ բոլոր ջանքերը գործադրել նոր պատերազմ սկսելու համար, որն, անկասկած, կխանգարի Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը: Երկրորդը, քեմալականները բացահայտ կերպով սատարում են քաղաքական եւ ռազմական հակահայկական գործընթացներին: Նա նաեւ նշել է, որ այն դեպքում, երբ քեմալակնները ցանկանում են օգնել «իրենց եղբայրներին» «գրավյալ» տարածքների ազատագրման գործում, իսլամիստները ձգտում են բարեկամական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |