Հայաստանում որակավորման վկայականներ ունեն 115 աուդիտորներ

PanARMENIAN.Net - Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացվածաուդիտորների որակավորման այս տարվա վերջին քննության արդյունքները, հաղորդոմ է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:



Քննությանը մասնակցած 13 դիմորդներից որակավորման վկայական է շնորհվել հինգին: Հրավիրված դիմորդներից չորսը չեն ներկայացել քննությանը:



2009 թվականիընթացքումանցկացվել է ընդհանուր թվով աուդիտորների որակավորման 8 քննություն, որոնց արդյունքներով 115 դիմորդներից ընդամենը 29-ն են որակավորվել :



Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 24-ի դրությամբ ուժի մեջ են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված աուդիտորի որակավորման 115 վկայականներ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---