Ստեղծվել է ԷԲԴ-ՊՀ-ի հայկական ակումբը Մոսկվայում24 դեկտեմբերի 2009 - 11:53 AMT PanARMENIAN.Net - 2009 թ-ի հոկտեմբեր ամսին Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի - Պետական համալսարանի (ԷԲԴ-ՊՀ) շրջանավարտների եւ ուսանողների կողմից հիմնադրվել է համալսարանի համար եզակի նախագիծ` ԷԲԴ-ՊՀ-ի հայկական ակումբը: «Թեւ դա առաջին ազգային կազմավորում ը չե մեր դպրոցում (կա նաեւ Ռուսական ակումբ),Հայկական ակումբը եզակի է այն առումով, որ կոչված է միավորել բավականին մեծ հայ համայնքը եւ հաղորդակից դարձնել ԷԲԴ-ՊՀ-ի ուսանողներին միջմշակութային շփմանը եւ կրթությանը: Մեր ակումբը այսօր միավորում է շուրջ 200 հոգի», - ասում է ակումբի նախագահ Հովհաննես Իսպիրյանը:Ինչպես հաղորդում է Մոսկվայից PanARMENIAN.Net ի թղթակիցը, բացի ուսանողներին միավորելու եւ հայկական մշակույթին ծանոթացնելու նպատակներից, ակումբը նախատեսում է իր ներածին ուժերի չափով աջակցել տարբեր ոլորտներում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապերի ամրապնդմանը: Հայկական ակումբի նախագծերը կրելու են ոչ միայն մշակութային, այլ նաեւ տեղեկատվական-վերլուծական բնույթ: Նախատեսվում է վարպետության դասընթացների կազմակերպում, Հայաստանի մշակույթի եւ պատմության վերաբերյալ դասախոսություններ, գիտաժողովներ, քաղաքական հարցերի քննարկում եւ այլն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |