2010թ. հունվարի 12-ին «Ժառանգությունը» կմիանա Արձանագրությունների դեմ ՀՅԴ ցույցին24 դեկտեմբերի 2009 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին «Ժառանգությունը» կմիանա Սահմանադրական Դատարանի առջեւ հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման դեմ ՀՅ Դաշնակցության բողոքի ցույցին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ընդ որում, նա չբացառեց, որ կուսակցության անդամները հունվարի 8-ին կարող է միանան նաեւ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ցույցին: Նրա խոսքով, կուսակցությունը դեռեւս չի որոշել, թե արդյոք ինքը կկազմակերպի սեփական ցույցեր, թե ոչ: Անդրադառնալով ընդդիմական կուսակցությունների հետ «Ժառանգության» համագործակցության հարցին` Մարտիրոսյանն ասաց, որ կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր այն կուսակցությունների հետ, որոնք նախաձեռնություն կդրսեւորեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |