Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կատարվում է անկախ Հայաստանից24 դեկտեմբերի 2009 - 16:41 AMT PanARMENIAN.Net - 2009 թ. դրականն այն է, որ մարտի 1-ի իրադարձությունները չկրկնվեցին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշել է, որ բացասականն ավելի շատ էր, հատկապես ընդգծեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, որում Թուրքիայի կողմից նախապայմաններ կան, նաեւ ավելացնելով, որ ղարաբաղյան հակամարտությունը նույնպես նախապայմանների թվում է:Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունների ջանքերի շնորհիվ Հայաստանը դուրս է մնացել այդ գործընթացից: «Հակամարտության կարգավորման գործընթացում մենք սուբյեկտից վեր ենք ածվել օբյեկտի, այն մեզանից անկախ է տեղի ունենում: Այդ հարցի առնչությամբ հիմնական գործընթացները տեղի են ունենում Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում: Մենք ընդամենը արձանագրում ենք իրադարձությունները», - ընդգծել է Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի իշխանությունները ներքաշվել են այս գործընթացի մեջ` կատարելով արտաքին ուժերի պատվերը: Մարտիրոսյանի կարծիքով, դրա պատճառն այն է, որ իշխանությունները հակամարտության լուծման ռազմավարություն չունեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |