«Վերին Լարս» անցակետի բացումը ոչ մի սպառնալիք չի ստեղծի Վրաստանի քաղաքացիների համար24 դեկտեմբերի 2009 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Վերին Լարս անցակետի բացումը ոչ մի սպառնալիք չի ստեղծի Վրաստանի քաղաքացիների համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Նինո Քալանդաձեն: Ըստ նրա, մինչ հարցի լուծումը, այն մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել է փորձագետների կողմից: Ինչ վերաբերում է այն հարցին, թե չի օգտագործի արդյոք Ռուսաստանը այդ անցակետի բացումը հերթական ագրեսիայի համար, ապա Քալանդաձեն պատասխանել է, որ եթե Ռուսաստանը ցանկանա ագրեսիայի դիմել, ապա նա դա կանի նաեւ առանց սահմանակետի բացման: Վերին Լրաս մաքսակետը հավանաբար կբացվի գալիք տարվա մարտին: Երեկ, վրացական եւ ռուսական կողմերի միջեւ, Շվեյցարիայի միջնորդությամբ, հանդիպում է տեղի ունեցել, որտեղ այլ հարցերի հետ միասին քննարկվել է նաեւ այս հարցը եւ որոշում է կայացվել: Ինչպես հայտարարել է Քալանդաձեն, երկու շաբաթվա ընթացքում, որոշումը արձանագրության տեսք կստանա, որտեղ կնշվի մաքսակետի բացման հստակ տարեթիվը, հաղորդում է Վրաստան-օնլայնը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |