Լեւոն Մալխասյանը, Երեւանն ու ջազը մի ամբողջություն են

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ջազի հայ վարպետ Լեւոն Մալխասյանին 65-ամյակի առթիվ: Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է, որ Լեւոն Մալխասյանը դարձել է Երեւանի եւ հայկական ջազի անբաժանելի մասը: «Դուք արդեն 65 տարի` Ձեր ներկայությամբ եւ 45 տարի` Ձեր արվեստով հարստացնում եք Երեւանը: Քաղաք, որը սիրում եք ջազից առավել... Երեւանը, կյանքը, ջազն ու Դուք այնքան ներդաշնակ եք միմյանց: Այս ներդաշնակությունը վայելելով` շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ եւ մաղթում արեւշատություն, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ», - ասվում է ՀՀ նախագահի ուղերձում:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---