Թուրքիայում քրդերի զանգվածային ձերբակալություններ են կատարում24 դեկտեմբերի 2009 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկանությունն այսօր մասշտաբային օպերացիայի ընթացքում մի քանի տասնյակ մարդկանց է ձերբակալել, որոնց թվում վերջերս լուծարված Դեմոկրատական հասարակության քրդամետ կուսակցության (DNP) անդամներ կան ու քրդական մի քանի քաղաքների կառավարիչներ: Ասպատակություններն իրականացվել են 11 քաղաքներում` ներառյալ գլխավոր քրդական քաղաք Դիարբեքիրը Թուրքիայի հարավ-արեւելքում: Օպերացիայի նպատակը օրենքից դուրս հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) քաղաքային կապերը խախտելն էր, որը կենտրոնական իշխանությունների դեմ զինված պայքար է մղում ինքնավարության համար, հաղորդում է Euro News-ը: Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը DNP-ի լուծարման մասին որոշում ընդունեց` վերջինիս մեղադրելով PKK հետ կապերի համար: Քրդերի դեմ Անկարայի պայքարը շարունակվում է ավելի քան 30 տարի եւ արդեն 40 հազարից ավելի մարդու կյանք է խլել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |