Սերգեյ Լավրով. Սահակաշվիլին Կովկասում խաղաղության համար սպառնալիք է ներկայացնում

PanARMENIAN.Net - «Ներկայիս վրացական ղեկավարությունը տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք է ներկայացնում, ընդ որում մի սպառնալիք, որը մի անգամ արդեն վերածվեց Հարավային Օսիայի, ռուս խաղաղապահների ու Ռուսաստանի դեմ թեժ պատերազմի»,- հայտնեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Նրա խոսքով, Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի նման բան այլեւս չկրկնվի եւ հուսով է, որ նրանք, ովքեր շարունակում են վերականգնել վրացական բանակը, հասկանում են, թե ինչ են անում, եւ որ նրանք հետ կպահեն Վրաստանը նոր արկածներից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---