Հունվարի 30-ին Սուրբ Սարգիսի օրը կհրապարակվեն լավագույն սիրո պատմությունները24 դեկտեմբերի 2009 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Սիրո եւ երիտասարդության հովանավոր Սուրբ Սարգիսի տոնի առթիվ ՀԱԵ Արարատյան թեմի առաջնորդարանը սիրո լավագույն պատմության մրցույթ է հայտարարում: Ինչպես հաղորդում է թեմի մամլո ծառայությունը, մրցույթը կանցնի երեք անվանակարգերով, որոնք շարադրությունների թեմաներն են` Սուրբ Սարգիսը մեր սիրո հովանավոր, Սուրբ Սարգիսը մեր ամուր ընտանիքի հովանավոր, Սուրբ Սարգիսը` «Ամուր ընտանիք, ամուր` հայրենիք»: Յուրաքանչյուր անվանակարգում երեք դրամական պագեւ է նախատեսված: Մինչ 2010 թվականի հունվարի 15-ը կարելի է շարադրությունն ուղարկել ser@araratian-tem.am հասցեով: Տեքստը պետք է լինի երկու տպագիր էջից ոչ ավելի, թիվ 12 տպատառով: Շարադրություններն ընդունվում են նաեւ տպագիր տեսքով` Ռ.Իսրայելյանի 21 հասցեով: Հաղթողներին կհանձնվեն նաեւ հուշանվերներ: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն տոնական համերգի ժամանակ: Իսկ Սուրբ Սարգիսի տոնը 2010թ. կնշվի հունվարի 30-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |