ԿՆՔՎԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ «ՆԱԻՐԻՏ» ՁԵՌՆԱՐԿՈՒԻԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 9 փետրվարի 2002 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում ստորագրվել է պայմանագիր` Հայաստանի «Նաիրիտ» քիմիական ձեռնարկության արժեթղթերի 98 տոկոսը երեք տարի ժամկետով բրիտանա-հնդկական «Ռանսթաթ գրուպ» ընկերությանը հավատարմագրային կառավարման փոխանցելու վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արդյունաբերության եւ առեւտրի առաջին փոխնախարար Աշոտ Շահնազարյանը եւ «Ռանսթաթ գրուպ» ընկերության նախագահ Անիլ Կումարը: Պայմանագիրն ընկերությանը իրավունք է տալիս` մինչեւ ժամկետի լրանալը սեփականացնել ձեռնարկությունը : Հնդկական կողմը պարտավորվում է գործարանի զարգացման համար ներդնել 25 միլիոն դոլար եւ մարել ձեռնարկության պարտքերը, որոնք ներկայումս կազմում են չորսուկես միլիոն դոլար: Ներդրողը պարտավորվում է նաեւ քլորոպրենային կաուչուկի արտադրության ծավալը հասցնել տարեկան մինչեւ 25 հազար տոննա: (2001 թվականին գործարանն արտադրել է չորս տոննա):Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |