ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԱՄՆ

PanARMENIAN.Net - Սկսվել են Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքները: Այդ աշխատանքը կհամակարգի ԱՄՆ-ում Հայաստանի նախկին ռազմական կցորդ Հայկ Քոթանջյանը, որը «Մեդիամաքս» գործակալության տվյալներով հաջորդ շաբաթ կնշանակվի նախարարի խորհրդականի պաշտոնում: Վաշինգտոնում ՀՀ ռազմական կցորդի պաշտոնը կզբաղեցնի Արմեն Սարգսյանը, որը նախկինում ղեկավարել է Հայաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության եւ արտաքին կապերի վարչությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---