Հարկային բեռի թեթեւացումը փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտների համար թույլ տվեց բարձրացնել նրանց դիմադրողականությունը 2009 թվականին

PanARMENIAN.Net - Հարկային բեռի թեթեւացումը փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտների համար թույլ տվեց բարձրացնել նրանց դիմադրողականությունը 2009 թվականին, Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:



«32000 սուբյեկտ օգտվեց 2009 թ. ընթացքում ավելացված արժեքի հարկի արտոնությունից: 3 մլն դրամից հարկման շեմը բարձրացրեցինք 58 մլն դրամի, որի արդյունքում 32000 սուբյեկտ մոտավորապես 24 մլրդ դրամի չափով հարկեր չի վճարել: Հասկանալի է, որ այս միջոցառումը հնարավորություն տվեց նաեւ մեր փոքր բիզնեսի հազարավոր ձեռնարկություններին ուժեղացնել իրենց դիմադրողականությունը ճգնաժամի բացասական հետեւանքների նկատմամբ»,-ասել է նա:



2009 թվականի ընթացքում 20 մլրդ դրամից ավելի գերավճարներ վերադարձվել է մասնավոր հատվածին, ինչը, բնականաբար, նրանց ֆինանսական վիճակը բարելավել է:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---