ՓԵՏՐՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԹԲԻԼԻՍԻ-ԵՐԵՒԱՆ-ԹԲԻԼԻՍԻ ԱՎԻԱԵՐԹՈՒՂԻՆ

PanARMENIAN.Net - ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում ստեղծված Վրաց-ամերիկյան «Մետաքսե ուղի» ավիաընկերությունը փետրվարի վերջին կբացի Թբիլիսի- Բաքու եւ Թբիլիսի- Երեւան օդային հաղորդակցությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով վրացական ԶԼՄ-ը, ավիաընկերությունը իր տրամադրության տակ ունի երկու 30-տեղանոց բրազիլական արտադրության «Էմբրաեր-120» ինքնաթիներ: Դրանք զարգացնում են 650կմ/ժ արագություն, եւ արժեն 12 միլիոն դոլար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---