Տիգրան Սարգսյան. «Հայաստանի բանկային համակարգը լավագույնս նախապատրաստված էր ճգնաժամին»

PanARMENIAN.Net - Հայաստանի բանկային համակարգը լավագույնս նախապատրաստված էր ճգնաժամին, Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ամփոփելով 2009 թ. աշխատանքների արդյունքները, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Հայաստանը միակ երկիրն է, որ ոչ մի կոպեկ չի տվել առեւտրային բանկերին` որպես օգնություն», - ասել է նա: Վարչապետը նշել է, որ առեւտրային բանկերն ինքնուրույն են դիմակայել այդ դժվարություններին ի հաշիվ բավարար կապիտալացման եւ իրացվելիության, ինչն էլ թույլ է տվել ամբողջությամբ սպասարկել ավանդատուներին: Դրանից բացի, նրա խոսքերի համաձայն, երկրի քաղաքացիների խնայողական ավանդները 2009 թ. աճել են 30 տոկոսով: «Սա նշանակում է, որ ճգնաժամի պայմաններում երկրի բանկային համակարգի հանդեպ վստահությունը ոչ միայն չի պակասել, այլեւ աճել է, եւ մարդիկ նախընտրում են իրենց ավանդները պահել բանկերում», - ավելացրել է վարչապետը:



Այս համատեքստում Տիգրան Սարգսյանն ավելացրել է, որ դա միայն «հայկական» ֆենոմեն չէ, այն հատուկ է նաեւ բոլոր երկրներին, երբ ճգնաժամի պայմաններում մարդիկ մի կողմ են դնում իրենց վատնումները եւ պատրաստվում են դիմակայելու ամենավատ կանխատեսումներին: Այս առումով նա ասաց, որ եթե դրական փոփոխություններ լինեն, ապա երկրի քաղաքացիները մեծ գումարներ կծախսեն, ինչն էլ կստեղծի նոր աշխատատեղեր, կխթանի տնտեսական աճը: «Այդ պատճառով անհրաժեշտ է ճիշտ տեղեկատվություն տալ, որպեսզի մեր քաղաքացիները ճիշտ որոշումներ կայացնեն», - ասել է վարչապետը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---