ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻ ԲՈՒԺՈՒՄՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿՁԳՁԳՎԻ

PanARMENIAN.Net - Հաստատվել են տեղեկություններն այն մասին, որ Կլիվլենդի կլինիկայում ներկայումս գտնվող Հեյդար Ալիեւի բուժումը կձգձգվի ամենաքիչը մեկ շաբաթով: Մինչ այդ ենթադրվում էր, որ Ադրբեջանի նախագահը Միացյալ Նահանգներից հայրենիք կվերադառնա փետրվարի տասից ոչ ուշ: Բաքվի ԶԼՄ-ների տվյալներով, Ալիեւի վերադարձը ձգձգվում է նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով: Նախանցյալ օրը նրա մոտ է շտապ մեկնել որդին` Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Իլհամ Ալիեւը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը անսպասելիորեն հրաժարվել է Վաշինգտոն կատարելիք համաձայնեցված ամենաբարձր մակարդակի այցից, որտեղ նա պետք է հանդիպում ունենար փոխնախագահ Դիկ Չեյնի հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---