Արթուր Գեւորգյան. Հովհաննես Դավթյանը դեռ կուրախացնի հայ երկրպագուներին

PanARMENIAN.Net - Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը 2009թ. աշխարհի առաջնությանը 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց:



PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Դավթյանն ասաց, որ 2009 թվականն իր համար հաջող էր: «Ես ուրախ եմ, որ աշխարհի բրոնզե մեդալակիր դարձա: Ձյուդոն դժվար սպորտաձեւ է, եւ եթե քեզ հաջողվում է առաջնությունից մեդալով վերադառնալ, դա արդեն մեծ հաջողություն է»,- ասաց աշխարհի բրոնզե մեդալակիրը:



Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը գտնում է, որ Դավթյանը դեռ կուրախացնի հայ երկրպագուներին: «Սա Դավթյանի հնարավորությունների սահմանը չէ, նա դեռ կդրսեւորի իրեն: Ես մեծ հույսեր եմ կապում Հովհաննեսի հետ»,- ասաց Գեւորգյանը:



Դավթյանը հույս ունի, որ 2010-ին կմասնակցի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին եւ անպայման մեդալներով կվերադառնա:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---