ՀԿԵ-ն շարունակում է իջեցնել տոմսերի արժեքը

PanARMENIAN.Net - Արարատի մարզի բնակչության համար երկաթուղային ուղեւորափոխադրման ծառայությունների հասանելիությունն ապահովող պայմանների ստեղծման նպատակով «ՀԿԵ» ՓԲԸ-ն հայտարարում է 50 դրամով Երեւան-Արարատ-Երեւան տակտային էլեկտրագնացքի տոմսերի արժեքի իջեցման մասին: Գնի փոփոխությունը կգործի դեկտեմբերի 28-ից, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Ինչպես նշեց «ՀԿԵ» ՓԲԸ ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Սամվել Ղալեչյանը, «էլեկտրագնացքի տոմսերի արժեքի իջեցումը մեր հաճախորդների կողմից փորձարկվող ընդհանուր ֆինանսական բեռնվածության թեթեւացմանը, ինչպես նաեւ երկաթուղային երթեւեկության գրավչության բարձրացմանն ուղղված ընկերության քաղաքականության հաստատումն է»:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---