ՀՀ բնապահպանության նախարարը գոհ է 2009 թ-ն Սեւանալճում կատարած աշխատանքներով

PanARMENIAN.Net - «2009 թ-ն գրանցվել է 793 բնապահպանության օրենքի խախտման դեպք, այդ թվում նաեւ անորինական որս եւ ձկնորսություն: Այդ դեպքերից 348 բացահայտվել են շնորհիվ այն ահազանգերի, որոնք մենք ստացել ենք «թեժ գծից»: Որսագողերը տուգանվել են մեծ գումարներով», - ասել է դեկտեմբերի 25-ն կայացած մամլո ասուլիսում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:



Նա ընդգծել է, որ գոհ է 2009 թ-ն Սեւանալճում կատարած աշխատանքներով: «Այս տարվա ընթացքում մեզ հաջողվեց լճի մակարդակը բարձրացնել 40 սմ, բացի այդ 2009 թ-ց Սեւանի ազգային պարկի տարածքը գրանցված է կադաստրում: Այն կազմում է 22.285 հեկտար», - ասել է նա:



Տարվա վերջ նախատեսվում է մաքրել լճի ջրի տակ անցած անտառների մոտ 600 հեկտարը, որոնցից արդեն մաքրվել է 575 հեկտար: Սեւան բաց է թողնվել 147 հազար գեղարքունիք , 140 հազար իշխան տեսակների մանրաձկնիկ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---