Տիգրան Սարգսյանը հրաժարվեց կանխատեսել Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացման ժամկետները25 դեկտեմբերի 2009 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դինամիկան 2010-ին անփոփոխ կմնա եւ կլինի այնպիսին, ինչպիսին 2009-ին էր: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նման կարծիք հայտնեց լրագրողներին Երեւանում կայացած մամլո ասուլիսում` ամփոփելով 2009 թվականը: Ընդ որում, նա ավելացրեց, որ Իրանի իրական մասնակցությունն այդ հակամարտության լուծմանը քիչ հավանական է, քանի որ կարգավորման ձեւաչափը չի փոխվելու: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին Ցյուրիխում երկու երկրների ԱԳ նախարարների կողմից ստորագրված Արձանագրությունների` Թուրքիայի կողմից վավերացվելու ժամկետներին, ապա Տիգրան Սարգսյանը հրաժարվեց կանխատեսել դրանք` նշելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ներկայացրել է այդ գործընթացի զարգացման բոլոր հնարավոր սցենարները: Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, պետության արտաքին քաղաքականությունը որոշում է երկրի նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |