Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մոտ 150 արժեքավոր թանգարանային միավորներ ձեռք բերեց25 դեկտեմբերի 2009 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը յուրաքանչյուր տարի համալրվում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ու թանգարանային ցուցադրության կազմակերպմանը մեծապես նպաստող նորահայտ եւ բացառիկ թանգարանային արժեքներով, որոնք գերազանցապես ձեռք են բերվում թանգարանի բարեկամների ֆինանսական աջակցության եւ նվիրատվությունների շնորհիվ:2009թ-ին «ՀԲԸՄ Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժներ»-ի կողմից հանգանակված գումարը որպես նվիրատվություն տրվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` գնումների միջոցով թանգարանի գիտական ֆոնդերը անհրաժեշտ նյութերով հարստացնելու համար: Հատկացված միջոցներով թանգարանը ձեռք բերեց շուրջ 150 արժեքավոր թանգարանային միավորներ, այդ թվում 75 միավոր հազվագյուտ սկզբնաղբյուրային գրականություն, որոնցից 30-ը` եզակի նշանակության, հնատիպ հրատարակություններ եւ այլն: Տարբեր աղբյուրներից ձեռք բերվեցին հարյուրավոր հնատիպ ամսագրեր ու թերթեր, բնօրինակ լուսանկարներ, բացիկներ, մեդալներ, նամականիշեր, ինչպես նաեւ 19-րդ դարի վերջին ռուս լուսանկարիչ Դ. Ի. Երմակովի կողմից արված հայկական մշակութային հուշարձանները պատկերող բնօրինակ լուսանկարների բացառիկ հավաքածու (38 նմուշ): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |