Հայաստանը Ռուսաստանից 100 մլն դոլար է խնդրել ադամանդի մշակման ոլորտի զարգացման համար25 դեկտեմբերի 2009 - 20:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դիմել է ռուսական կողմին` խնդրելով 100 մլն դոլար հավելյալ միջոց տրամադրել, որն ամբողջությամբ կուղղվի ադամանդամշակման ոլորտի զարգացմանը, Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք դիմել ենք մեր ռուս գործընկերներին` խնդրելով Հայաստանին տրամադրել 100 մլն դոլար: Այդ միջոցները ամբողջությամբ տրամադրվելու են ադամանդների մշակման ոլորտի զարգացմանը», - ասել է նա: Ինչպես նշել է վարչապետը, բանակցություններ են վարվում ռուսական ԱԼՌՈՍԱ ընկերության հետ, եւ դրական արդյունքների հասնելու դեպքում այն հնարավորություն կտա ստեղծելու անհրաժեշտ պայմաններ այս ոլորտի զարգացման համար, ինչպես նաեւ ռուսական հումքով ապահովել հայկական ընկերությունները: Նա նաեւ ավելացրել է, որ վարկի հիմնական ծանրությունը դրվելու է մասնավոր սեկտորի վրա, որի ներկայացուցիչները մասնակցում են վարկի տրամադրման բանակցություններին: Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Ռուսաստանի տված 500 մլն դոլարից կամ 185 մլրդ դրամից աղետի գոտու շինարարական աշխատանքներին է ուղղվել 45 մլրդ դրամ, իսկ 90 մլրդ դրամ ուղղվել է փոքր եւ միջին բիզնեսի, արտահանման եւ զբոսաշրջության խթանման վարկավորմանը, 54 մլրդ դրամ էլ պահվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայունացման ֆոնդում: Վարչապետը նշել է նաեւ, որ Հայաստանի կառավարությունը Ռուսաստանից այլ վարկեր չի նախատեսում վերցնել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |