ՀՀ Ազգային գրադարանում տեղի ունեցավ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի գրքերի շնորհանդեսը26 դեկտեմբերի 2009 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ն նշվում էր միանգամից երկու իրադարձություն` հայ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի ծննդյան օրը եւ նրա երկու գրքերի շնորհանդեսը` «Լռության ձայնը» եւ «Հանապազօրյա լույսի ճանապարհը»: Հեղինակը այդ գրքերը նվիրել է մայրիկին եւ առաջին ուսուցիչ Աիդա Էքիմբաշյանին:Միջոցառման ընթացքում Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը ռեժիսորին պարգեւատրել է «Հակոբ Մեղապարտ» մեդալով: ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Մելիք-Օհաջանյանը ՌԴ Բնական գիտությունների եւ Եվրոպական Բնագիտական գիտությունների ակադեմիաների անունից Վիգեն Չալդրանյանին հանձնել է Լյուդովիկոս II Ոսկե խաչը: «Հատկանշական է, որ Չալդրանյանին հանձնվել է հենց այդ պարգեւը, քանի որ Լյուդովիկոս II մեծ ուշադրություն էր դարձնում մշակույթի եւ գիտության հարցերին», - ընդգծել է ակադեմիկոսը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |