Հայաստանում ավելացել է բասկետբոլով զբաղվող մարդկանց քանակը![]() 28 դեկտեմբերի 2009 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի բասկետբոլի հավաքականի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, «Հատիս» ակումբի վերածնունդից եւ հատկապես նրա հաղթանակներից հետո, բասկետբոլով զբաղվող մարդկանց թիվը Հայաստանում աճել է: «Այդ փաստն ինձ ուրախացնում է, քանի որ մեր նպատակն է ոչ միայն վերականգնել «Հատիսը»: Ես ցանկանում եմ, որ բասկետբոլն մեր երկրում զարգանա: Դրա համար հարկարավոր է աշխատանք եւ կրկին աշխատանք»: Ըստ Ռոստոմյանի, բասկետբոլի զարգացման համար հարկավոր են սպորտային դահլիճներ, բասկետբոլի դպրոցներ եւ համապատասխան կառույցներ: «Անշուշտ, հարկավոր են նաեւ լավ մասնագետներ եւ մարզիչներ,-ասել է ֆեդերացիայի նախագահը, պետք է ուշադիր աշխատել պատանիների հետ: Եթե մեզ հաջողվի ստեղծել լավ պատանեկան խմբեր, ապա արդյունքն ապագայում ակնհայտ կլինի: Այնպես որ, 2010 թվականին մենք շատ աշխատանք կունենանք»: 2010թ. Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կազմակերպում է կանաց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խաղերը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |