ՀՀԿ. Ուժեղ իշխանությանը ուժեղ ընդդիմություն է հարկավոր28 դեկտեմբերի 2009 - 12:23 AMT PanARMENIAN.Net - 2009 թվականը բավականին ծանր տարի էր: Հայաստանը լուրջ տնտեսական ճգնաժամ տարավ, որն ազդեցություն ունեցավ ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների սոցիալական կյանքի վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովը: Ընդ որում, նա նշել է, որ շնորհիվ ՀՀ վարչապետի վարած ճիշտ քաղաքականության, երկիրը կարողացավ խուսափել վատագույն սցենարից: Շարմազանովն ընդգծել է նաեւ, որ 2009թ. երկրի ներքին քաղաքականության մեջ տեղի ունեցան մի շարք կարեւոր իրադարձություններ, որոնցից ամենակարեւորներն էին լայնածավալ համաներումը, Երեւանի Ավագանու ընտրությունները, Հանրային խորհրդի ձեւավորումը: «Հայաստանն արդեն այն չէ, ինչ նախկինում: Այսօր իշխանություններն ու ընդդիմությունը նույն ռակուրսով են ընկալում միմյանց»,-ասել է Շարմազանովը` հավելելով, որ հզոր իշխանությանը ուժեղ ընդդիմություն է հարկավոր: Այս համատեքստում, նա ասել է, որ ընդդիմության ներկայացուցիչները իրենց կարծիքը մամլո ասուլիսներում հայտնելու փոխարեն, պետք է մասնակցեն միջքաղաքական խորհրդակցություններին, որոնք կազմակերպում է ՀՀ նախագահը եւ այնտեղ հայտնեն իրենց կարծիքը: Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին` Շարմազանովն ասել է, որ արդեն բազմիցս է իր կարծիքը հայտնել այդ առնչությամբ: «Մարտի 1-ի իրադարձությունները իշխանափոխության փորձ էին»,-ասել է ՀՀԿ քարտուղարը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |