Էդուարդ Շարմազանով. Թուրքիան պետք է կողմնորոշվի մինչեւ ապրիլի 24-ը28 դեկտեմբերի 2009 - 12:47 AMT PanARMENIAN.Net - 2009 թ-ը Հայաստանի արտաքին քաղաքականության համար բեկումնային էր: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, այս տարի Հայաստանը աշխարհի առաջ հանդես եկավ, որպես տարածաշրջանի առաջատար: Այդ ենթատեքստում նա նշել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սկիզբը:Ընդ որում նա ընդգծել է, որ Թուրքիան պետք է առաջինը վավերացնի արձանագրությունները, քանի որ հենց նրա նախաձեռնությամբ փակվել է սահմանը: «Արձանագրությունները պետք է վավերացվեն խելամիտ ժամկետներում: Ես չեմ ցանկանում նշել ինչ որ հստակ ամսաթիվ, սակայն ապրիլի 24 -ն ամեն ինչ պարզ պետք է լինի», - նշել է նա: Նրա խոսքերով, Հայաստանը երբեք չի դիմի հարաբերությունների կարգավորմանը ցանկացած գնով»: «Այդ գործընթացը շահավետ է երկու կողմերի համար: Մենք երբեք չենք դիմի այնպիսի քայլերի, որոնք հակասում են մեր ազգային շահերին», - նշել է Շարմազանովը: Նա նաեւ ասել է, որ Հայաստանի իշխանությունները ակտիվ կաշխատեն Հայող ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |