Ցանկանում են Անկարան եւ Բաքուն դա թե ոչ, այսօր կա անկախ Ղարաբաղ28 դեկտեմբերի 2009 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Մինչ շարունակվում է ղարաբաղյան հակամարտության գործընթացը, առաջխացման հույս կա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, կարեւոր հարցը` ԼՂՀ-ի կարգավիճակն է:«Առանց Ղարաբաղի ժողովրդի երկրի ճակատագիրը չի որոշվի», -նշել է նա, ավելացնելով, որ հարցի լուծման բանալին Ղարաբաղում է գտնվում: «Ի վերջո, այդ հակամարտությունը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է», - ընդգծել է Շարմազանովը: Նրա խոսքերով, ցանկանում են Անկարան եւ Բաքուն դա թե ոչ, այսօր կա անկախ Ղարաբաղ: «Ղարաբաղի հարցը մեզ համար փաստորեն լուծված է, մենք պետք է հասնենք դրան, որպեսզի ԼՂՀ-ն անկախ դառնա դե-յուրե», - ընդգծել է նա: Նա մեկնաբանեց նաեւ Թուրքիայի ցանկությունը դառնալ միջնորդ այդ հակամարտության մեջ. «1991 թ-ց Անկարան ցանկանում է միջնորդ դառնալ, սակայն ո՞վ նրան դա թույլ կտա»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |