Ղարաբաղյան հակամարտությունում ներկայիս ստատուս-քվոն բավարարում է բոլորին բացի Ադրբեջանից28 դեկտեմբերի 2009 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս հայ-թուրքական հարաբերություններում նախատեսվում է բեկում: Տեղի է ունենում անդրկուլիսյան սակարկություն, մեկը պետք է ստանա ինչ որ մի բան, մյուսը հակառակը պետք է զիջի: Այդ սակարկությունը մասնավորապես կայանում է նոր խողովակների անցկացման, Եվրոպայի էներգետիկ անվտանգության, Թուրքիայի հզորացման նոր դերի հարցերում: Հարավային Կովկասը գտնվում է քաղաքական վերադասավորումների նոր փուլում: Այդ մասին հայտարարել է Գերմանական արտաքին քաղաքականության խորհրդի Ռուսաստանի եւ ԱՊՀ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Ռառը: Թուրքիան ցանկանում է բացել սահմանը Հայաստանի հետ, եւ Եվրամիությունը այստեղ կարեւոր գործոն է, որը Թուրքիայի միջոցով նախատեսում է ելք ստանալ դեպի Կովկաս:«Եվրոպայի եւ Արեւմուտքի համար ամենակարեւորը այն է, որպեսզի չլինի բռնություն, եւ ռազմական գործողությունները չվերսկսվեն: ԵՄ-ն «Արեւելյան համագործակցության» ծրագիրը սկսում է իրականացվում է Հարավային Կովկասի հարթակում: Եվրոպայում շատերը համաձայն են այն բանի հետ, որ Ադրբեջանը ճիշտ է, ասելով, որ նրա տարածքը զավթված է: Հայկական դիրքորոշումը հակառակն է: Արեւմուտքում այդ կարծիքին նույնպես հավանություն են տալիս, սակայն, ոչ այնքան, որքան տարածքային ամբողջականության սկզբունքին: Հայաստանի վրա մեծ ճնշում կգործադրվի Արեւմուտքի կողմից Ադրբեջանին զավթված տարածքները վերադարձնելու հարցում: Սակայն ադրբեջանական կողմը մտավախություն ունի, որ ղարաբաղյան հարցը կհանվի օրակարգից», - ընդգծել է նա: Նրա կարծիքով, Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կոշտ է խոսում Թուրքիային հետ, քանի որ այստեղ խոշոր տերությունների շահերը ի դեմս ԱՄՆ-ի, Եվրամիության ուղղված են ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծմանը, այլ դրան, թե ինչպես անել, որպեսզի ողջ Հարավայի Կովկասը ներգրավել ԵՄ-ի համագործակցության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |