Ստամբուլում տեղի են ունեցել քուրդ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ

PanARMENIAN.Net - Ստամբուլի կենտրոնում տեղի են ունեցել ոստիկանության եւ քուրդ ցուցարարների միջեւ բախումներ: Ցուցարարները ոստիկանության վրա նետում էին քարեր եւ այրվող լուծույթով շշեր: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են օգտագործել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Բախումների հետեւանքով տուժել են 10 մարդ, այդ թվում` երկու ոստիկան: Ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է. «Ստամբուլի Գազի շրջանում, որտեղ հիմնականում բնակվում են Թուրքիայի հարավ-արեւելքից գաղթած քրդեր, ցուցարարները պայթեցրել են մի քանի խանութներ, փորձում էին ոստիկանական բաժին ընկնել: Բողոքի ցույցին մասնակցում էին կանայք եւ երեխաներ»:



Ցույցի ալիքն ուժեղացել է, երբ ձերբակալվել են մոտավորապես երեսուն քուրդ քաղաքական գործիչներ, այդ թվում` մի շարք գավառների գավառապետեր, որոնց մեղադրում էին «Քուրդստան» բանվորական անջատողական կուսակցության հետ կապ ունենալու համար: Թուրքական ԶԼՄ-երի տվյալների համաձայն, Թուրքիայի հարավ-արեւելքում ոստիկանության հետ բախումների հետեւանքով զոհվել են անկարգություններ հրահրող երեք մարդ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---