ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ19 հունիսի 2003 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում Հայաստանում նախատեսվում է սկսել արեւային էլեկտրակայանի շինարարությունը: «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի խոսքերով, դա կլինի փորձնական կայան 100 կիլովատ հզորությամբ, որը թույլ կտա գործնականում ուսումնասիրել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման հնարավորությունը Հայաստանում: Իսկ Հայկական ատոմային էլեկտրակայանի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանի խոսքերով, կայանի օգտակար գործունեության գործակիցը (ՕԳԳ) առայժմ հայտնի չէ եւ կորոշվի աշխատանքի ընթացքում: Եթե համաշխարհային պրակտիկայում նման կայանների ՕԳԳ-ն կազմում է 2-3 տոկոս, ապա նշված նախագծում այն կարող է կազմել 16 տոկոս, ասել է Ազատյանը: Ամեն դեպքում այդ ցուցանիշն անհամեմատ բարձր կլինի հիդրոէլկետրակայանների ՕԳԳ-ից, ավելացրել է նա: Արեւային էլեկտրակայանի նախագծի հեղինակը Ռադիոֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պարիս Հերունին է:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |