Վարդան Օսկանյան. Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանն 2008-ին է անկախացել

Վարդան Օսկանյան. Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանն 2008-ին է անկախացել PanARMENIAN.Net - Իշխանությունները սովորաբար գունավոր են ներկայացնում երկրում կատարվող իրադարձությունները: Դա արդարացված է, երբ գործընթացներն իսկապես դրական դինամիկա ունեն, բայց եթե ոչ, այդ մասին արժե մտածել: Civilitas հիմնադրամի ամենամյա «Հայաստան 2009` խոստում եւ իրականություն» զեկույցի շնորհանդեսի ժամանակ տեղի ունեցած բաց քննարկումների ժամանակ այդպիսի կարծիք հայտնեց հիմնադրամի ղեկավար, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործըթնացը:



Նրա խոսքով, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն անկախ է դարձել 2008-ի փետրվարին կամ ապրիլին, քանի որ չի օգտագործում 18 տարվա ընթացքում իր կուտակած քաղաքական փորձը: Ընդ որում, նա նշեց, որ երկիրը չի օգտագործում իր ինստիտուցիոնալ հիշողությունը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացների վրա: «Մենք լավ գիտենք թուրքերին: Մի երկիր, որը ցեղասպանություն է վերապրել, իրավունք չունի սխալվելու»,- նշեց Օսկանյանը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---