Ճգնաժամի պայմաններում «Ամերիաբանկը» 2009թ. ավելացրեց աշխատողների թիվն ու երկու անգամ բարձրացրեց աշխատավարձը28 դեկտեմբերի 2009 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվատնտեսականճգնաժամի պայմաններում «Ամերիաբանկն» անկախ շուկայական անկայուն եւ բարդ իրավիճակից, դեռեւս ապրիլ ամսին, համաձայն անձնակազմի աշխատանքի գնահատման համալիր մոտեցման համակարգի, ինչը ենթադրում է յուրաքանչյուր աշխատակցին ըստ իր անհատական ներդրման գնահատում, վճարեց տարեկան բոնուսներ եւ ամբողջ տարվա ընթացքում համալրեց իր անձնակազմը նոր, որակյալ աշխատակիցներով: Եթե տարվա սկզբին բանկի աշխատակիցների թվաքանակը կազմում էր ընդամենը 175 մարդ, ապա այժմ աշխատակիցների քանակը հասնում է 226-ի: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ, 2009 թվականի ընթացքում 2 անգամ կատարվել է աշխատավարձի բարձրացում` յուրաքանչյուր անգամ միջին հաշվով 20 %-ի չափով: Ընթացիկ տարում մի շարք աշխատակիցներ անցան աշխատանքային վերապատրաստումներ Հայաստանի հանրապետությունում եւ արտերկրում: Բարձր գնահատելով եւկարեւորելով անձնակազմի խրախուսման եւ առանձնահատուկ հոգածության հարցը` տարեվերջին Բանկը աշխատակիցների համար սահմանեց մի շարք խանութներից եւ զվարճանքի վայրերից օգտվելու հատուկ զեղչային համակարգ: Իսկ ամանորյա ամենամեծ անակնկալը եղավ առողջության բժշկական ապահովագրությունը, որից Բանկի աշխատակիցները կարող են օգտվել 2010թ. հունվարի 1-ից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |