Ուկրաինայում նոր հայկական կազմակերպություն է ստեղծվել

PanARMENIAN.Net - Ուկրաինայում պաշտոնապես իր գործունեությունն է սկսել Ուկրաինայի Հայերի Ազգային Կոնգրեսը: Նոր կազմակերպության նպատակը Ուկրաինայի հայերի պաշտպանությունն է ոչ միայն հասարակական ոլորտում, այլեւ քաղաքական միջավայրում: ՈՒՀԱԿ անդամ են դարձել Ուկրաինայի հայտնի հայերը, նախագահը Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ Աշոտ Ավանեսյանն է: Ինչպես Analitika.at.ua-ի թղթակցին է հաղորդել ՈՒՀԱԿ նախագահը, կազմակերպությունը հեռահար ծրագրեր ունի Ուկրաինայի հայերի միավորման, նրանց մշակութային ժառանգության պահպանման եւ մեր հայրենակիցների իրավունքների համալիր պաշտպանության գործում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---