Հայաստանի նախագահը մասնակցեց Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնի բացման արարողությանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 29-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ամբողջովին հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման արարողությանը:



Կենտրոնի արդիականացումն իրականացվել է Համաշխարհային բանկի «Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում: Այս ծրագրում ընդգրկված մարզային հիվանդանոցների շարքում Հրազդանի բժշկական կենտրոնն առաջինն է` աշխատանքներն ավարտելու առումով:



«Հրազդանի բժշկական կենտրոն« ՓԲԸ-ի կազմում ներառված են քաղաքի հիվանդա֊նոցը, պոլիկլինիկան եւ ծննդատունը: Նախատեսվում է այստեղ տեղափոխել նաեւ Հրազդանի բժշկական քոլեջը:



Մարզային հիվանդանոցային համակարգում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է հիմնական բժշկական սարքավորումներով հագեցած արդիական բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի արդիականացումը թելադրված է նաեւ ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման ռազմավարությամբ, որի նպատակը բժշկական հիմնարկների գործունեության արդյունավետության եւ որակի բարձրացումն է:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---