Հայաստանը նշում է Քրիստոսի Ծնունդը

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցին սկսում է տոնել Քրիստոսի Ծնունդը հունվարի 5-ի երեկոյան եւ շարունակում է հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան ՀԱԵ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարգ: Այդ երեկո բոլոր հավատացյալները տուն են տանում եկեղեցում վառված մոմերը, որոնք խորհրդանշում են աստվածային լույսը եւ եկեղեցու օրհնությունը:



Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:



Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով եւ Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգեւոր եւ մարմնավոր ախտերի:



Հունվարի 7-ը, ինչպես եւ բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:



Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու եւ անվանակոչվելու հիշատակին:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---