Ֆրանսիայում կձեւավորվի ցեղասպանության գծով դատարան 7 հունվարի 2010 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Բոլոր նրանք, ով ժխտում են ցեղասպանությունը եւ մարդկության դեմ կատարած հանցագործությունները, պետք է պատժվեն: Այդ մասին հայտարարել են Ֆրանսիայի արտգործնախարարն ու արդարադատության նախարարը: Ինչպես գրում է ֆրանսիական Le Monde-ը, Բերնար Քուշներն ու Միշել Ալիո-Մարին հայտարարել են,որ Ֆրանսիան, որը հիմնված է մարդու իրավունքնեի սկզբունքների վրա, երբեք ապաստան չի դառնա ցեղասպանություն կատարածների համար: Նախարարները նշել են նաեւ, որ համապատասխան օրինագիծը կուղղվի երկրի խորհրդարան: Հոդվածում նշվում է նաեւ, որ Ֆրանսիայում կձեւավորվի հատուկ դատարան, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության ժխտման մասին գործերի քննարկմամբ:![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |